HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ղարաբաղի պաշտպանության նախարարը հայտնում է, որ ադրբեջանական կողմից հարձակումներին մասնակցում են թուրք զինվորականներ

«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը 

-Վերջերս ադրբեջանական զինուժը նորից է ակտիվացել, անընդհատ հարձակումներ են գործում սահմանի տարբեր հատվածների ուղղությամբ: Ձեր կարծիքով՝ դրանք կապվա՞ծ են Ցեղասպանության 100-ամյակին:

-Իրավիճակը վերջերս չի լարվել, 2014-ին, 2013 թվականին, այս իրավիճակի մեջ ենք եղել, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակն է, հակառակորդի կողմից անընդհատ կան ոտնձգություններ: Այս բոլոր գործողությունների վերջնակետը, թիրախը հայն է որպես ազգ: Մեր ժողովրդի ցանկացած միջոցառման ժամանակ հակառակորդն իր հնարավորություններն օգտագործում է, որպեսզի չթույլատրի, որ այդ միջոցառումները պատշաճ ձեւով կազմակերպվեն մեր հանրապետությունում: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, կարծում եմ,  այդ շարքին են դասվում: Հատկապես, որ դրան միանում է Թուրքիան, եւ որոշակի պատվեր կա Թուքիայի կողմից Ադրբեջանին, որպեսզի ցանկացած պայմաններում փորձի լարված վիճակում պահել եւ չթողնել,  որ մեր ժողովուրդը այդ միջոցառումները կազմակերպի:

-Սպաների հետ զրույցի ընթացքում նրանցից մեկը այսպիսի մի միտք արտահայտեց, որ իրենք համոզված են՝ հարձակումների ժամանակ ադրբեջանցիների հետ նաեւ թուրք զինվորականներ կան: Կա՞ն այդպիսի տվյալներ, ապացույցներ:

-Տվյալներ ունենք, մասնակցում են, բայց ոչ մշտական: Հավանականությունը շատ մեծ է, մենք ընդամենը երկու դեպք ունենք ապացուցված, որ մասնակցել են: Հավանականությունը մեծ է, այս խմբավորումը, որը աշխատել է մեր դեմ, պատրաստվել է Թուրքիայում, թուրքական բանակի հրահանգիչների կողմից, եւ Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ներդրել այս ստորաբաժանումները պատրաստելու համար: Եւ մինչեւ ստորաբաժանման վերջնական հանձնումը մեծ հավանականություն կա, որ թուրքերը իրենք էլ են մասնակցում գործողություններին:

- Սպաների հետ զրույցներից նաեւ պարզ դարձավ, որ հակառակորդի հարձակումները անպատասխան չեն եղել, սակայն պաշտպանության նախարարության հաղորդագրություններում կարծես դրանց մասին չի ասվում: Ինչո՞ւ չի հաղորդվում պատասխան գործողությունների մասին: 

-Նախ ասեմ՝ ինչու չեն հայտնել դրանց մասին հաղորդագրություններում: Ցանկացած ռազմական գործողություն հույժ գաղտնի է, ոչ թե գաղտնի, այլ հույժ գաղտնի, եւ այդ գործողությունները հրապարակման ենթակա չեն: Դրանից ելնելով՝ չենք հրապարակում: Կարծում եմ, եթե Ադրբեջանում մամուլը մի քիչ ազատ լինի, իրենց հասարակությունն էլ տեղեկացված կլինի: Բանակը, եթե պատերազմի մեջ ես, պարտավոր է համարժեք գործողություն կատարել, եթե չկատարես, ապա կհայտնվես պարտվողի դերում: Ես գտնում եմ, որ մեր բանակի այսօրվա գործողութոյւնները համարժեք են, եւ դա է զսպում Ադրբեջանին, որ լայնածավալ ռազմական գործողություններ չսկսի: 

Մեկնաբանություններ (1)

mike
Hakobyan is not convincing when he says the Artsakh military doesn't talk about its retaliatory actions or Azeri casualties because the information is highly confidential. What's confidential about it? When the Azeris supposedly exaggerate Armenian casualties what reason can be there for the Armenian side to give the facts about casualties inflicted upon the Azeri aggressors? Right now what Hakobyan is saying is so wishy-washy that one can assume Armenians are on the losing side. The interviewer should have pursued his question for a more credible answer.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։