HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 անչափահասներով լի ընտանիքն արդեն տուն ունի

Անի Հովհաննիսյան

Գարնան արեւը տաքացնում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի կարմիր տանիքով երկհարկանի տան բակը, որտեղ ձեւավորվում է 11 անչափահաս քույր ու եղբայրների մանկությունը: Դեռ երկու ամիս առաջ «Հետքը» գրել էր այս ընտանիքի մասին, որին ժամկետ էին տվել` Արմավիր քաղաքի վարձով տունն ազատելու համար: Հրապարակումից շաբաթներ անց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը որոշեց տուն նվիրել Պողոսյանների ընտանիքին: Ընտանիքի համար տունը գնեցին Արագածոտնի մարզի Ուշի գյուղում:

11 անչափահաս ունեցող ընտանիքին
տնից վտարելու ժամկետ են տվել

Մեր այցելության օրը փոքրիկ Թինան, Թեհմինեն, Թամարիկն ու Հակոբը առաջին հերթին շտապեցին ցույց տալ այգու նոր տնկիներն ու ծաղիկները, որոնք ընտանիքի առաջին ներդրումն են տան շենացման գործում: Երեխաներն անհամբեր սպասում են բողբոջած ծառերի ծաղկելուն. նրանք համոզված են, որ իրենց այգում ամենահամեղ թուզը, խնձորն ու տանձն է աճելու:

9-ամյա Հակոբի սիրելի վայրը նկուղն է, քանի որ ինքն իր ձեռքով է հավաքել այնտեղ թափված արկղերը, դասավորել հոր գործիքները: Թինան սիրում է երկրորդ հարկի ամենամեծ սենյակը, որն ամենաարևոտն է ու հարմարը` խաղեր կազմակերպելու համար: Երեխաների մայրը` Գայանե Ավետիսյանը, գրեթե ողջ օրն անց է կացնում խոհանոցում` փորձելով համեղ ուտելիքներով տոն դարձնել երեխաների ամեն օրը:

Այս պահին ընտանիքի հոր` Դյումա Պողոսյանի միակ մտահոգությունը սանհանգույց սարքելն է, քանի որ տանը նորմալ սանհանգույց չկա: Դյուման շարունակում է ընտանեկան «Երազ» մեքենայով գույքի տեղափոխման պատվերներ իրականացնել, որոնք, սակայն, շատ քիչ են լինում:

 

Ավագ տղան` Աբելը, նոր տանը շուտով կվերսկսի քարերի վրա նկարներ դաջելու արհեստը: Աբելն ու մյուս եղբայրները ցանկանում են անգլերենի անվճար կուրսեր գտնել, օտար լեզու սովորել` ապագայում ավելի լավ աշխատանք գտնելու հույսով:

 

Տուն չունենալու հոգսը թեթեւացրած ընտանիքն այժմ արդեն կարող է մտածել երեխաների կրթության ու բարեկեցիկ ապագայի մասին: «Արդեն ծածկ ունենք, որի համար անչափ շնորհակալ ենք, հիմա արդեն մտածում եմ` ոնց անեմ, որ երեխաներս լավ սովորեն, լավ մարդիկ դառնան»,- ասում է ընտանիքի մայրը` Գայանե Ավետիսյանը:

Հ.Գ. Ուշի այցելության օրը մեզ միացան նաեւ երեք երիտասարդներ` Լեհաստանից, Իսպանիայից եւ Շվեդիայից, ովքեր Հայաստանում են` Եվրոպական կամավորական ծրագրով: Նրանք նույնպես գրել են իրենց տպավորությունների մասին, որին կարող եք ծանոթանալ ստորեւ: 

Մենք մեծ «Երազ» ունենք

Եվրոպացի կամավորների տպավորությունը 11 անչափահասներով լի ընտանիքի մասին:

Մեկնաբանություններ (1)

JOZEF
es erbemn poshmanum em, vor hajem,sakajn ajspisi poqr kajcery husadrum en,petq e vor ajsor ognenq djvar aprust unecox erexannerin, ajlapes nranc dar@ mankutjun@ kanradarna ajsorva ishxanutjunneri, nranc hetnordneri vra......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter