HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում գործազրկությունն ավելացել է ռուսական արգելքի հետևանքով. ՀՀԿ-ականի «պատճառաբանությունը»

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ խմբակցության պատագամավոր Լևոն Զուրաբյանի նշած վիճակագրական թվերին: Ընդդիմադիր պատգամավորը նշել էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 7 տարիներին տնտեսության վատթարացած վիճակի մասին:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ զարմանում է, երբ 2008-ի և 2014-ի համեմատություններ են բերում, մինչդեռ իրավիճակը չեն համեմատում 1990-ական թթ.-ի հետ: Նա ասաց, որ 1990-98 թթ. (Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներիին- հեղ.) տնտեսությունն արդեն տապալվել էր, և իրենք ինչ-որ ձևով կարողացան ոտքի կանգնեցնել, ամիսներով, տարիներով կուտակված աշխատավարձերի խնդիրն են լուծել, իսկ «հին երգերի մասին՝ հովհարային անջատումներ և այլն» Վ. Բաղդասարյանը նախընտրեց չխոսել:

ՀՀԿ-ական պատգամավորն, անդրադառնալով գործազրկության ցուցանիշներին, ասաց, որ երբ բերվում են դրանք, լավ կլինի նաև նշել պատճառները: 2013-14-ին գործազուրկների թիվն ավելացել է 17.000-ով: Իսկ պատճառը, ըստ Բաղդասարյանի, 2014-ին Ռուսաստանի Դաշնության կողմից 34.000 արտագնա աշխատողների նկատմամբ դրված արգելքն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter