
Որ ոլորտների աշխատակիցներն են Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում
Ֆինանսական և ապահովագրական գործունեություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ. սրանք այն ոլորտներն են, որոնց աշխատակիցներն Հայաստանում ամենաբարձրն են վարձատրվում։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), 2015 թվականի մարտի տվյալներով՝ Հայաստանում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի աշխատակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 423 հազ. դրամ, հանքարդյունաբերության ոլորտում աշխատողներինը՝ 374 հազ. դրամ, իսկ տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցներինը՝ 329 հազ. դրամ։

Ընդ որում՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն, ըստ ԱՎԾ-ի, ստանում են Սյունիքում, որին հաջորդում են Երևանը, Կոտայքը, Վայոց ձորն ու Արմավիրը։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ապրիլի դրությամբ միջին աշխատավարձը կազմում է 180 հազ. դրամ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել