
Ձեթի արտադրության անկումը շարունակվում է
Այս տարվա առաջին կիսամյակում Հայատանում արտադրվել է 883,1 տոննա բուսական յուղ (ձեթ)։ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտադրության ծավալները նվազել են 56,3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։
2014 թվականին Հայաստանում արտադրվել է 3,96 հազ. տոննա ձեթ՝ 14,7%-ով պակաս 2013-ի ցուցանիշից։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 478 տոննա՝ անկումը 2014-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ 50,2% է։
Այսինքն՝ ձեթի արտադրության անկումը հանրապետությունում շարունակվում է։
«Հետք»-ն ավելի վաղ անդրադարձել է Հայաստանում տեղական ձեթի արտադրության կտրուկ անկմանը, որը մեծամասամբ բացատրվում է տեղական արտադրողների մրցակցային թույլ դիրքերով ներմուծողների նկատմամբ։ Խոսքը չի վերաբերում որակին, այլ՝ ծախսերին, գնին ու տեսականուն։
Մեկնաբանել