HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկությունը՝ կրակահերթի տակ

Հերմինե Վիրաբյան

Տավուշի մարզի Կոթի գյուղը 1,61 կմ է հեռու Ադրբեջանի սահմանից: Գյուղը պարբերաբար ռմբակոծման թիրախ է հանդիսանում, ինչից տուժում է խաղաղ բնակչությունը: Ռմբակոծությունների մասին պատմում են գյուղի փոքրիկները:

Գյուղի բնակիչները ասում են, որ միշտ էլ կրակոցներ եղել են, բայց վերջին 2 տարիներին կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:


Նոնա, 5 տարեկան. «Երբ մանկապարտեզում եմ լինում ու կրակում են, շատ եմ վախենում, բայց երբ տանն եմ, ավելի հանգիստ ա ու ապահով»:

Սուրեն, 5 տարեկան: Սուրենը Նոնայի եղբայրն է, միասին հաճախում են գյուղի մանկապարտեզ: Ի տարբերություն քրոջ, ավելի անվախ է:

Գյուղում խուճապ չկա, սակայն պարբերաբար կրակոցները մտահոգության առիթ են գյուղացիների համար: Ասում են՝ «մենք տենց ապրեցինք, էտ կրակի տակ մեծացանք, իսկ հիմա՝ մեր երեխեքը»:

Անահիտ, 4 տարեկան: Անահիտը ամաչկոտ է, դժվար է խոսում, փոխարենը խոսում է տատիկը՝ «Հենց կրակում են, վազում խոլի տակ ա մտնում, շատ ա վախենում»:

Լուսինե, 5 տարեկան: Լուսինեի մայրը պատմում է՝ «Երբ կրակոցները սկսեցին, ես երեխեքիս վերցրի ու գնացի Վանաձոր, Լուսինեն չէր գալիս: Իրա պատճառով հետ եկանք»: Լուսինեն հավատում է, որ մի օր կրակոցներ չեն լինի, ու մարդիկ չեն ցանկանա հեռանալ գյուղից: «Ուզում եմ բժշկուհի դառնալ, որ ով հեռանա գյուղից, սրսկեմ»,- ծիծաղում է Լուսինեն:

Էրիկ, 12 տարեկան: Էրիկը գյուղի վերջին տան 3 երեխաներից մեկն է: Իրենց տնից հայերի տներ չեն երևում: «Երբ շատ են կրակում, դասի չենք գնում, դասերից հետ ենք ընկնում, իսկ ընդհանրապես սովորական ա դառել»:

Միլենա, 8 տարեկան: Միլենան Էրիկի քույրն է: Իրեն համար, սակայն, ապրել կրակահերթի տակ սովորական չէ: «Ամեն անգամ երբ կրակում են, վազում եմ մամայի մոտ: Թող գոնե էտքան շատ չկրակեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter