
Սողոմոն Քոչարյանը կհուղարկավորվի Եռաբլուրում
Սողոմոն Քոչարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ից սկսած, Արգավանդ գյուղի Սարալանջի 1/3 հասցեում գտնվող սգո սրահում (Արգավանդի խաչմերուկ): Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին Սողոմոն Քոչարյանի մարտական ընկերները: Նրանք այսօր նաև համաձայնություն են ստացել իրենց մարտական ընկերոջը հուղարկավորել Եռաբլուրում:
Հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը` նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին: Թաղման արարողության մասնակիցները սգո սրահից ժամը 13:00-ին շարժվելու են դեպի Եռաբլուր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել