HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է 26 օր տևած հացադուլը

Օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն, ով նոյեմբերի 17-ից հացադուլ էր հայտարարել իր առողջական խնդիրների պատճառով, այսօր` հացադուլի 27-րդ օրը դադարեցրել է այն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ հացադուլը դադարեցնելու մասին Հայկ Կյուրեղյանը դիմում է ներկայացրել: Քրեակատարողական վարչության պաշտոնյան տեղեկացրեց, որ Կյուրեղյանը գտնվում է բժշկական հսկողության ներքո:

Հարցին` արդյոք բավարարվել է Կյուրեղյանի պահանջը` պահել իրեն առանձին, չծխող կալանավորների հետ, ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետը նկատեց, որ կապահովվեն անհրաժեշտ պայմանները:

Այս պահին Կյուրեղյանի մոտ են  գտնվում ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսնակ Շուշան Դանիելյանը նշեց, որ տեղեկատվություն ստանալուն պես կփոխանցեն:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի հայրը օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ իր անհանգստությունն էր հայտնել տղայի առողջական վիճակի, նրա անվտանգության հարցերի ապահովման վերաբերյալ:

ՄԻ պաշտպանի խոսնակը «Հետքին» փոխանցեց, որ Հայկ Կյուրեղյանի հիմնական պահանջը' առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է:

Մեկնաբանություններ (1)

ominac
Եթէ մէկը առողջութիւնը վատ է եւ 27 օր հացադուլ կընէ, հաւանաբար արդէն մեռած կըլլայ։ Այստեղ երեք կապիկութիւն կայ։ Առաջինը Հայաստանի մէջ արդարութիւն փնտռելն է։ Երկրորդը ինքնաշարժի վրայ ելլել ու կրակելն է, իսկ երրորդը այս յօդուածի լրագրողն է, որ առանց տրամաբանութեան եւ ստուգման այս յօդուածը գրելն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter