
«Դինգո թիմ»-ը հայտնում է, որ ստերիլիզացված շները համաճարակի աղբյուր են
«Յունիգրաֆ Իքս» կազմակերպությունը երեկ տարածել էր հաղորդագրություն, որ Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում բաց են թողնվել ամլացված (ստերիլիզացված) 40 թափառող կենդանիներ։
«Դինգո թիմ»-ը այսօր տեղեկացնում է, որ բռնել է այդ շներից 5-ին:
«Այսօր ժամը 14:30 տեղի կունենա այդ շների բաց բժշկական զննում: Շները խայտառակ վիճակում են, ամբողջությամբ թարախի մեջ կորած ներքին օրգաններով, պարզապես կտրած ու կարած փորերով (առանց ստերջացնելու) և վարակիչ մի շարք հիվանդություններով: Խնդրում ենք գալ, տեսանկարահանել ու լուսաբանել այս խայտառակությունը: Յունիգրաֆ Իքսը սկսել է արհեստականորեն տարածել վարակիչ հիվանդություններ, ինչը կարճ ժամանակ անց կվերածվի վտանգավոր համաճարակի»,- հայտնում է կազմակերպությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել