HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատաղիսի մարտերում մեծ կորուստներ են ունեցել Թուրքիայից եկած զինյալները

«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Արցախից հաղորդում է, որ երեկ ադրբեջանական մամուլի տարածած լուրերը, թե Մատաղիսը գրավել են, չեն համապատասխանում իրականությանը։ Նա բացատրում է, թե որն է այս սուտ տեղեկության հիմքը. «Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ։ Ցավոք, ունեցել ենք զոհեր, երեկ ՊԲ-ն նրանց մասին հաղորդել է։ Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։ Հրետանավորները մանրամասն «ծեծել» են հակառակորդին, ինչպես սպաներից մեկն ասաց»։

Է. Բաղդասարյանի խոսքով՝ փախուստը հակառակորդի կողմում է սկսվել.

«Նորից դիակներ են թողել ռազմի դաշտում։ Այսօր կփորձենք նաեւ Ղարաբաղի իշխանություններից տեղեկություն ստանալ, թե ինչ է լինելու հակառակորդի դիակները, արդյոք դրանք հանձնելու մասին բանակցություններ ընթանո՞ւմ են, Կարմիր խաչի ներկայացուցիչները դիմե՞լ են, արդյոք, կողմերին»։ Ինչպես արդեն հայտնել է Ղարաբաղի ՊՆ-նի ներկայացուցիչը՝ հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Պաշտպանության նախարարության տարբեր ներկայացուցիչներ սկսել են հաստատել, որ Ադրբեջանի կողմից կռվում են Թուրքիայից եկած զինյալներ եւ հենց նրանք են ունցել մեծաթիվ կուստներ, եւ խուճապը դրանից է սկսվել հակառակորդի կողմից»։

Մեկնաբանություններ (4)

Patrick Yves GIRARD
Thank to Armenian People to fight against Islam. A message from Brittany.
Սօս
Աստված ձեզ երկար կյանք տա հերոս իմ ազգ! Սա բարով ավարտի հասնելուց հետո հույսով եմ որ մեր բառապաշարից կ պակասի ռուսը չ լինի մենք ես տեղ չենք լինի. Մենք չ լինենք աշխարհ չի լինի քան զի մենք ենք Աստծո ժողովուրդը!
Հովիկ
Կեցցեն մեր զինվոր բալեքը,փառք ու պատիվ նրանց
Zori
Защитники Карабаха, держитесь! ДАйте врагу достойный ответ и гоните его до самого Баку! Уничтожайте инфраструктуру ильхамского ИГИЛ, чтобы оно не смогло платить наемникам!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter