HY RU EN

«Հետքի» հոդվածին արձագանքել են. տուն են գնել 6 անչափահաս երեխաների ընտանիքի համար

Նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին հրապարակված «Թեկուզ դոմիկում, բայց սիրով և երջանիկ ենք ապրում» հոդվածին արձագանքել է «Ֆուլլեր» տնաշինական կազմակերպությունը: Նյույորքաբնակներ Մինաքյան և Քենդեն ընտանիքների նվիրատվությամբ «Ֆուլլերը» Ակնաշեն գյուղում տուն է գնել Զաքարյան ընտանիքի համար: Հիշեցնենք, որ Զաքարյանների 8 հոգանոց ընտանիքը բնակվում էր Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի երկաթյա տնակում, հրդեհի հետևանքով նրանք կորցրել էին տունը:

Մեկ ամիս է՝ ընտանիքը տեղափոխվել է նոր տուն: Ընտանիքի մայրը՝ Էլմիրա Կարապետյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բացի տնից, իրենց համար գնել են նաև անասնագոմ, թոնիր և 3 ջերմոց: 20 տարի ժամկետով Զաքարյանները ամսական պետք է վճարեն 21.000 դրամ: