HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հարկային արտոնություն՝ պատգամավորի ընտանիքին

Այսօր կառավարությունը որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Թայգր գրուպ» ՍՊԸ- ին, որի հիմնադիրները ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի զավակներն են: Այս ընկերությունը պատրաստվում է Հայաստան ներմուծել 3 մլրդ 117 մլն 352 հազար դրամի չափով գույք, եւ արտոնությունը վերաբերում է ապրանքների ներմուծման համար սահմանված ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելուն: ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Թայգր գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրել են Ռուբեն Գեւորգյանի դուստրը՝ Արմենուհի Գեւորգյանը եւ որդին՝ Պետրոս Գեւորգյանը:

Կառավարությանը ներկայացրած նախագծից տեղեկանում ենք, որ Գեւորգյանները պատրաստվում են կառուցել տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրը եւ Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոն՝ կատարելով 11,4 մլրդ դրամի ներդրումներ: Այդ նպատակով «Թայգր գրուպ»-ը ներմուծելու է ավելի քան 600 անուն ապրանք՝ աշխարհի տարբեր երկրներից: Հնդկական մոմակալներ, վարսահարդարման ճապոնական աթոռներ, վարսերի խնամքի համար նախատեսված այլ սարքեր, գերմանական եւ իտալական մարզասարքեր, չինական համակարգիչներ ու այլ էլեկտրոնային սարքեր, կաշվե նստարաններ Ռումինիայից, նկարների հավաքածուներ Բելգիայից, եւ այսպես՝ 631 անուն ապրանք: Ուշագրավ է, որ ապրանքների մի մեծ մասը ներմուծվելու է Թուրքիայից: Խոսքը տասնյակ մարզասարքերի մասին է: Ի դեպ, նախագիծը կառավարությանը ներկայացրել եւ հիմնավորումներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter