Դաշնակցությունը և ԱՍԱԼԱ-ն․ դաշնակցական լրտեսները
Վարազ Սյունի
Հոդվածաշարի 1-ին և 2-րդ մասերում արդեն գրել եմ, որ ֆրանսիական արմատներով հոլանդացի ու պարտիզանական պայքարների մասին տարբեր գրքերի հեղինակ Paul Moussault-ը աշխարհի տարբեր արխիվներում մոտ 5 տարի փաստաթղթեր է ուսումնասիրել ԱՍԱԼԱ-ի մասին ու 2015 թ. ապրիլին լույս է տեսել իր (հոլանդերենով գրված, իր բնույթի մեջ եզակի փաստագրական ու մոտ 600 էջանոց) գիրքը. Paul Moussault (red.) & Barbara Sahakian “ASALA de Nemesis voor de Armeense genocide. Stadsguerrilla tegen Turkije (1975-1988)” ( IBSN: 978-90-6728-307-6): Թարգ.՝ «ԱՍԱԼԱ. Հայոց ցեղասպանության նեմեսիսը. պարտիզանական պայքար Թուրքիայի դեմ (1975-1988)»:
Երիտասարդ դաշնակցականների հոսքը դեպի ԱՍԱԼԱ կանխելու համար Դաշնակցության քաղ. բյուրոն 1975թ. հոկտեմբերին գաղտնի կերպով ստեղծում է ԱՍԱԼԱ-ին հակադիր մի կազմակերպություն՝ «Հայոց Ցեղասպանության Արդարության Մարտիկները» (ՀՑԱՄ) (Justice Commandos of the Armenian Genocide (JCAG)): Որովհետև ՀՑԱՄ-ը ստեղծվել էր ԱՍԱԼԱ-ին հակադրվելու համար, երբ 1988 թ. ԱՍԱԼԱ-ն դադարեց գոյություն ունենալ, նույն ժամանակ իր գոյությունը դադարեցրեց նաև ՀՑԱՄ-ը. լինելու պատճառ այլևս չկար:
ԱՍԱԼԱ-ի ողջ գործունեության ընթացքում Դաշնակցությունը փորձել է խոչընդոտել նրան: Սրան հասնելու համար Դաշնակցությունը օգտագործել է տարբեր մեթոդներ՝ ա) վարկաբեկել ԱՍԱԼԱ-ին, բ) դաշնակցական լրտեսներով ներթափանցել ԱՍԱԼԱ, գ) օտար երկրների գաղտնի ծառայությունների հետ համագործակցել՝ ԱՍԱԼԱ-ի անդամների ու գործողությունների մասին իրենց ինֆորմացիա փոխանցելու նպատակով:
Paul Moussault-ի վերոհիշյալ գիրքն այս առումով բավականին ուշագրավ փաստեր է պարունակում, որոնցից առավել հետաքրքրական մի քանիսը ցանկանում եմ ներկայացնել ընթերցողին:
Գրքի 65-67-րդ էջերում մասնավորապես կարդում ենք.
«Հոկտեմբերի 3-ին Ժնևում ձերբակալվում են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալեք Յենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (Suzy Mahseredjian) (Սյուզին Մոնթեի եղբոր կինն է- հեղ.) : Հյուրանոցի իրենց սենյակում ռումբի վաղաժամկետ պայթյունից Ալեք Յենիգոմշյանը ծանր վիրավորվում է՝ կորցնելով տեսողությունն ու մի ձեռքը: Ռումբը 40 գրամ «semtex» էր՝ սիգարետի տուփի մեջ թաքցրած: Այս ձերբակալության առիթով ԱՍԱԼԱ-ն հիմնում է «Հոկտեմբերի 3» կազմակերպությունը (Organization of 3rd October), որը 1980 թ. հոկտեմբերի 9-ից մինչև 1981 թ. փետրվարի 5-ը 18 ռմբակոծություն-հարձակում և/կամ ռմբակոծության-հարձակման փորձ է կատարում շվեյցարական պետական ու տնտեսական նշանակության օբյեկտների դեմ՝ նպատակ ունենալով ազատ արձակել տալ Ալեք Յենիգոմշյանին ու Սյուզի Մահսերեջյանին:
Ամերիկյան գաղտնի գործակալություն «CIA»-ի հրահանգով ԱՍԱԼԱ-ի վերոհիշյալ «Հոկտեմբերի 3» կազմակերպության անդամ է դառնում դիամանտի առևտրով զբաղվող ու Շվեյցարիայի դաշնակցական կառույցի ղեկավար (ազգությամբ հայ) Նասրի Չայտոն (Nasri Chayto). (Աղբյուր՝ BStU, MfS-HA XXII, Nr. 16845: ‘Information’, 9 september, 1983, էջ 27/ BStU, MfS-HA XXII, Nr. 5812/3) »:
Գրքի 79-րդ էջ. «Բեյրութից ամեն օր 1 ժամ տևողությամբ ռադիոհաղորդումներ էին հեռարձակվում՝ «The Voice of the Diaspora Armenians» անունով, որը նաև հայտնի էր «Voix des Arméniens du Liban» և «Voice of the Partizans of the ASALA» անվանումներով: Ռադիոստուդիայի հեռախոսահամարի միջոցով նոր անդամներին էին հավաքագրվում ԱՍԱԼԱ-ին, որոնցից մեկը Սոկրատ Դեմիրճյանն էր (Socrat Demirdjian): Վերջինս, հետագայում պարզվեց, դաշնակցական լրտես էր (ASALA-RM: ASALA- The reality, London: Kaytzer, 1985, էջ 12 / Monte Melkonian: History of the ASALA, Lausanne: Araxe, 1990, էջ 116, 130) »:
1981թ. սեպտեմբերի 24-ին ԱՍԱԼԱ-ի 4 մարտիկներ (Vasken Sislian, Kevork Guzelian, Aram Basmadjian, Hagop Julfayan) Փարիզում գրավում են Թուրքիայի հյուպատոսարանը, որը դարձել էր թուրքական գաղտնի գործակալություն «MIT»-ի ( Milli Istihbarat Teşkilati) հավաքատեղի: Սա պատմության մեջ հայտնի դարձավ որպես «Վան օպերացիա», որը ոչ միայն ԱՍԱԼԱ-ի ամենամեծ ու ամենանշանակալից ակցիան էր, այլ նաև թուրքական պետության դեմ հայ ժողովրդի ամենահաջողված ակցիաներից մեկը: Թվում էր, թե դաշնակներն էլ, որպես հայ ժողովրդի մաս, սրանով հպարտ պիտի լինեին (գոնե ներքուստ): Բայց՝ Լիբանանի դաշնակցական կառույցն օգնեց ֆրանսիական ոստիկանությանը՝ ԱՍԱԼԱ-ի վերոհիշյալ 4 մարտիկների ինքնությունը պարզելու համար (Paul Moussault “ASALA de Nemesis voor de Armeense genocide”, էջ 109 / “Van Operation”, in: Armenian Secret Army for the Liberation of Armenia: ASALA interview, London: Popular Movement for the ASALA, Britain, 1982, էջ 47-53):
Տարբեր ֆրանսահայ գործիչներ նույնպես, հրահանգներ կատարելով, փորձում էին ԱՍԱԼԱ-ին և ԱՍԱԼԱ-ի առաջնորդ Հակոբ Հակոբյանին վարկաբեկել՝ երբեմն պարզապես կեղծ տեղեկություններ տարածելով: Հատկապես աչքի էր ընկնում Արա Թորանյանը ( Jean-Marc (Ara) Toranian), որը երկար ժամանակ Դաշնակցության անդամ էր: Արա Թորանյանը ԱՍԱԼԱ-ի և ֆրանսիական կառավարության կապող օղակն էր: Ֆրանսիական գաղտնի գործակալության հետ Արա Թորանյանի ունեցած կապերի մասին հաստատում է նաև Ֆրանսիայի նախագահ Mitterrand-ի անվտանգության խորհրդատու Ժիլ Մենաժը՝ իր գրքում ( Gilles Ménage: L’CEil du pouvoir-Face au terrorisme moyen-oriental 1981-1986, Paris: Fayard, 2001, էջ 149 / Paul Moussault “ASALA de Nemesis voor de Armeense genocide”, էջ 174):
Paul Moussault-ն իր գրքի էջ 173-ում գրում է. «Առանց որևէ հիմնավորման՝ «Le Monde»-ի ժուռնալիստ ու համալսարանի դոցենտ ֆրանսահայ Կայծ Մինասյանն իր անաղբյուր գրքում պնդում է, որ իբր Հակոբ Հակոբյանն է Մոնթե Մելքոնյանի Ֆրանսիայում գտնվելու փաստը փոխանցել ֆրանսիական ոստիկանությանը» (Gaidz Minassian: Guerre et terrorisme arméniens: 1972-1998, Paris: Presses Universitaires de France, 2002, էջ 88):
Paul Moussault-ն իր գրքի 206-207-րդ էջերում շարունակում է.
«1982թ. դեկտեմբերին Բեյրութի հայկական թաղամասում ԱՍԱԼԱ-ն գնդակահարում է լիբանանահայ դաշնակցական Խաչիկ Բասմաջյանին (Khatchig Basmadjian / ”Ghambur Khatchig”), քանի որ վերջինիս ջանքերով էր դաշնակցական Սոկրատ Դեմիրճյանը ներթափանցել ԱՍԱԼԱ՝ որպես լրտես: 1981թ. հուլիսին դաշնակցականները Բեյրութում ձեռբակալել ու հարցման էին տարել ԱՍԱԼԱ-ի մարտիկ Խաչիկ Հավարյանին ( Khatchig Havarian):
1985 թ. գարնանը ԱՍԱԼԱ-ի ու Դաշնակցության միջև կոնֆլիկտը շատ ավելի է թեժանում: 2 հաղորդագրություններում (8 հոկտեմբերի և 3 նոյեմբերի) «ՅՀԴ-Հեղափոխական շարժումը» (Federation of Armenian Revolutionaries-Revolutionary Movement) իր վրա է վերցնում Լիբանանի ՅՀԴ Կենտրոնական կոմիտեի 2 անդամների (Sarkis Aznavourian և Tatoul Sahian) սպանությունն ու որպես դավաճան պիտակավորված Sarkis Zeitlian-ի առևանգումը: ( “Group claims to have killed, abducted Dashnak leaders” , in FBIS (JPRS-NEA-86007, 21 January 1986, էջ 1-2. Also known under the name of Federation of Armenian Revolutionaries (Dashnaktsoutioun)- Revolutionary Movement): Կուսակցության ռազմական ուղեղ Sarkis Aznavourian-ը ապրիլի 23-ին Բեյրութում գնդակահարվում է: Դաշնակցության Քաղաքական բյուրոյի ղեկավար և «Ազդակ» (Aztag) թերթի գլխավոր խմբագիր Sarkis Zeiltian-ը մարտի 28-ին Բեյրութում առևանգվում և դրանից հետո անհայտ կորում է: Sarkis Zeitlian-ի մասին ասվում էր, որ նա կապեր ուներ ամերիկյան, ֆրանսիական և թուրքական գաղտնի գործակալությունների հետ: 1986 թ. հունվարի 17-ին Բեյրութի մամուլին (3 լեզուներով) տեքստ ու ձայնաժապավեն է փոխանցվում, որում Sarkis Zeitlian-ի խոստովանություններն էին: ՅՀԴ Քաղաքական բյուրոյի ղեկավար Sarkis Zeitlian-ը հարցաքննության ժամանակ խոստովանում է, որ կապեր է ունեցել ԱՄՆ Արտաքին գործերի նախարարության, FBI-ի և թուրքական պաշտոնյաների հետ ու որ ինքը հայ ժողովրդի հանդեպ շատ հանցագործություններ է կատարել: Հարցաքննության վերջում Sarkis Zeitlian-ը ասում է. «ցանկացած դատավճիռ իմ հանդեպ արդար է» (Federation of Armenian Revolutionaries- Revolutionary Movement: “The English translation of the sound recordings”, archief DoCom; “FAR-RM: Communiqué nr.
ՅՀԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Apraham Ashjian-ը 1982 թ. դեկտեմբերի 29-ին Բեյրութում առևանգվում և սպանվում է դաշնակների կողմից: Ըստ ԱՍԱԼԱ-ի՝ սա կատարվում է CIA-ի հրահանգով և պատճառն այն էր, որ Apraham Ashjian-ը ցանկանում էր ԱՍԱԼԱ-ի անդամ դառնալ (Paul Moussault-էջ 208 / “ The dilemma of the Dashnag Political Bureau”, in: Armenia, nr. 127/128, 1986, էջ 23):
1985 թ. նոյեմբերի 19-20-ին դաշնակները սպանում են ԱՍԱԼԱ-ի համակիրներ Antranig Batouzian-ին և Jean Khozian-ին: FBI աղբյուրները հաստատում են սա (Paul Moussault-էջ 209 / ”Armenian Revolutionary Federation”, 10 februari 1985, in: FBI HQ 199-343 (section 24, serial 1) էջ 93-95):
1983 թ. հուլիսին Մոնթե Մելքոնյանը և David Davidian-ը ԱՍԱԼԱ-ի 2 մարտիկների են սպանում: Դաշնակցության օգնությամբ Մոնթե Մելքոնյանը այս սպանությունից հետո փախչում է Լիբանանի Այնճարի (Anjar) դաշնակ քաղաքապետ Zaven Tachdjian-ի մոտ: Վերջինս կապ է հաստատում Sarkis Zeitlian-ի հետ և, ի վերջո, Մոնթե Մելքոնյանին օգնում են փախչել Ֆրանսիա: 1986թ. մարտի 3-ին «ՅՀԴ-Հեղափոխական շարժումը» գնդակահարում է Zaven Tachdjian-ին՝ Մոնթե Մելքոնյանին ցուցաբերած այս օգնության համար (Moussault-էջ 210 / “ Le Tachnagtsoutioun Mouvement Révolutionnaire revendique l’exécution d’un agent tachnag”, in: Van, nr. 7, march 1986, էջ 8; FAR-RM: Communiqué nr.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել