
Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի գործերով ՄԻՊ-ը դիմել է ՀՔԾ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաեւ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները:
ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
«Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ, գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեականդատավարությանօրենսգրքով սահմանված ընթացակարգ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Այդ հաղորդումների թվում են Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի եւ մի շարք այլ քաղաքացիների հաղորդումները»,- գրված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
լուսանկարը` Անի Գևորգյանի
Ոստիկանական բռնությունների տեսագրությունները` այստեղ և այստեղ
Մեկնաբանել