
Նիկոլայ Բաղդասարյան․ «Ենիգոմշյանը չի կարողանում ո՛չ սնվել, ո՛չ նորմալ շարժվել․ պայմանները հարմար չեն»
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեկ ժամ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին` Ալեք Ենիգոմշյանին, ով այժմ գտնվում է ԱԱԾ-ի ՁՊՎ-ում (ձերբակալված անձանց պահման վայր)։ Ինչպես հաղորդում է փաստաբանը, Ենիգոմշյանի վիճակը վատ է, քանի որ ապրելակերպի տարրական կանոններն ապահովված չեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա այնտեղ մնալ: «Ենիգոմշյանը չի կարողանում ո՛չ սնվել, ո՛չ նորմալ շարժվել․ պայմանները հարմար չեն»,- մանրամասնում է փաստաբանը։
Հարմարեցված պայմաններով ապահովելու համար Բաղդասարյանը դիմել է ՄԻՊ գրասենյակ, որտեղից տեղեկացրել են՝ կզբաղվեն այդ խնդրով։ Սակայն փաստաբանը համոզված չէ, որ ՄԻՊ-ը որևէ կերպով կնպաստի իրավիճակի փոփոխությանը։
Ա. Ենիգոմշյանին մինչ այժմ մեղադրանք չի առաջադրվել և չի հաղորդվել, թե ինչ հիմքով են նրան ձերբակալել, ինչն էլ հիմա փորձում է պարզել փաստաբանը: Ն. Բաղդասարյանի խոսքով` «օրենքին հղում կա արված, սակայն փաստերին հղում չի արվել»։ Փաստաբանը կարծում է՝ Ենիգոմշյանին միտումնավոր են ձերբակալել՝ այսկերպ արգելելով նրա մասնակցությունը ցույցերին և գործընթացներին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել