
Մեկ շաբաթվա ընթացքում Քարվաճառում կվերականգնվի ջրամատակարարումը
Այսօր Քարվաճառաի բնակիչ Ալեքսանդր Քանանեանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 16 օր է Քարվաճառ շրջկենտրոնում խմելու եւ ոռոգման ջուր չկա։
«Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության ջրամատակարարման գծով փոխնախարար Գեորգի Հայիրյանը հայտնեց, որ տեղյակ է խնդրին և հանձնարարական է տվել՝ հնարավորիս շուտ դրանք վերանորոգելու համար։
«Ջրամատակարարող խողովակները ստորգետնյա են, այդ պատճառով շինարարները դրանք հատվածաբար վերանորոգում և նոր առաջ են անցնում։ Բացի այդ, դժվար է հստակ պարզել, թե ստորգետնյա վթարները կոնկրետ որտեղ են տեղի ունեցել»,-նշում է փոխնախարարը։ Հայիրյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, առավելագույնը մեկ շաբաթում Քաշաթաղում կվերականգնվի ջրամատակարարումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել