HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտակ Զաքարյան. «Տնտեսության զարագումը կբերի մյուս ոլորտների խնդիրների մեխանիկական լուծումների»

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով՝ թեև կառավարությունը դեռևս լիարժեք չի ձևավորվել, սակայն կառավարության փոփոխությամբ պայմանավորված` հիմնական խնդիրները արդեն իսկ տեսանելի են, նախարարությունների նոր կառուցվածքը արդեն հուշում է այն հիմնական ուղղությունները, որոնք կառավարության համար դառնալու են գերակա։

«Բնականաբար, կառավարության կառուցվածքում արված փոփոխությունները իրենց մեջ պարունակում են մի շարք անհրաժեշտություններ. նախ դա իր մեջ ունիկառավարման օպտմիզացիայի մի շարք ուղղությունների կարևորելու, ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման սկզբունքներ,և իհարկե այն բարեփոխումների հերթական փուլ է, որն առնչվում է պետական կառավարման համակարգին»,- նշում է Զաքարյանը։

Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ կառավարման համակարգը ժամանակի պահանջներին զուգահեռ պետք է նաև կարողանա ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարում իրականացնել։ Զաքարյանը համոզված է, որ գնալով շատ ավելի բարդ է դառնալու արտաքին վարկային և այլ ռեսուրսների գրավումը, քանի որ համաշխարհային տնտեսությունը աճի ցածր տեմպեր են գրանցվում, հետևաբար պետք է կարողանանք նաև իրականացնել տնտեսության, տնտեսական և արդյունաբերական ռեսուրսների ճիշտ կառավարում, ներքին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային ուղղորդում։ Նա հավատացած է, որ վեր նշված հանգամանքները նոր ձևավորվող կառավարության համար լինելու են գերխնդիրներ։

Դատելով կառավարության նոր կազմից և նորանշանակ նախարարների մասնագիտական կարողություններից՝ Զաքարյանը նկատում է, որ կառավարությունը առաջիկայում մեծ անելիքներ ունի, այդ պատճառով պետք է կարողանա կարճաժամկետ ծրագրով ձեռք բերել և արձանագրել տեսանելի արդյունքներ։

Նրա դիտարկմամբ՝ նոր ձևավորվող կառավարության մոտեցումները կլինեն առավել իրատեսական և հստակ, և գուցե դրանք իրենց մեջ պարունակեն մի փոքր կոշտ, ծայրահեղ մոտեցումներ, խիստ գործողություններ, բայց դա ժամանակի պահանջն է համարում, և նշում է՝ քաղաքական ուժը, որը շարունակում էկառավարման համարպատասխանատվություն կրել, պատրասատ է այդ գործողություններին աջակցել։

«Բոլորս շատ լավ տեսնում և հասկանում ենք՝ մեր պահանջները աստիճանաբար փոխվում են, արտաքին պահանջներում շահերի որոշակի տարսնսֆորմացիա է տեղի ունենում։ Հետևաբար այդ նորամուծությունների, նոր մոտեցումների, արագ լուծումների անհրաժեշտության պարագայում կառավարությունը բնականաբար պետք է ոչ միայն քաղաքական և կուսակցական բաղադրատոմսերով իրականացնի պետական կառավարումը, այլ արդյունավետ կառավարման լավագույն ճանապարհ փնտրի»,- ասում է նա։

Ըստ նրա, այս փուլում Հանրապետական կուսակցության կողմից արված փոփոխությունները, կառավարության կազմի նորացումը և´ մոտեցումների, և´ սկզբունքների տեսանկյունից լիովին համապատասխանում են երկրում, երկրի շուրջ գոյություն ունեցող իրավիճակին։

Զաքարյանը, կայուն զարգացման հիմքերը տեսնելով, վստահ է, որ արդեն կարողանալու ենք հասարակության համար ոչ միայն նոր սպասելիքների մթնոլորտ ապահովվել, այլև տեսանելի արդյունքներ գրանցել։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությունում նոր ռազմավարություն մշակելու հանգամանքին` Զաքարյանը դրանում նոր փոփոխությունների անհրաշետություն չի տեսնում, քանի որ, ըստ նրա, այդ ոլորտում Հայաստանի գործողությունները ավելի քան արդացված են եղել։

«Նախագահի կողմից որդեգրած արտաքին քաղաքական վեկտորները, դրանց կայունությունը և´ ներքին, և´ արտաքին առումով ապահովվում են Հայաստանի համար բավարար, որոշ տեղերում նաև լիարժեք հնարավորություններ, որպեսզի կարողանանք ապահովվել Հայաստանի բնականոն գործակցությունը միջազգային հարթակներում, ապահովվենք մեր տարածաշրջաններում խաղաղ զարագացման ռեսուրսները, չնայած որ դրանք վտանգված են»,- նշում է նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարևորում է տնտեսության զարգացման ուղղված քաղաքականությունը և հավելելում, որ տնտեսության զարագումը կբերի մյուս ոլորտների խնդիրների մեխանիկական լուծումների և հակառակը՝ դրա թուլացումը խնդիրներ կառաջացնի մյուս ոլորտների համար, և որ պետք է մեծ ուշադրություն դարձնենլ տնտեսության վրա, հատկապես՝ ներդրումային գործիքի։

Մեկնաբանություններ (1)

Harut
Развитие экономики повысит самостоятельность населения и их больше не можете купить за 5-10 тысяч драм что и приведет к потере власти которое вы не можете допускать

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter