
«Հետք»-ի լրագրողը հաղթող է ճանաչվել «Պարենային անվտանգություն և սնուցում» մրցույթում
Այսօր ամփոփվեց «Օքսֆամ» միջազգային կազմակերպության հայաստայան գրասենյակի «Պարենային անվտանգություն և սնուցում» թեմայով լրագրողական մրցույթը:
Լավագույն առցանց հրապարակում անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հետք»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը՝ «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի ու բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» հոդվածի համար:
Լավագույն տեսանյութ անվանակարգում մրցանակ է ստացել «Սիվիլնեթ»-ի լրագրող Ալինա Նիկողոսյանը, իսկ տպագիր մամուլի լավագույն հրապարակման համար մրցանակը կիսել են «Առավոտ» և «Հրապարակ» օրաթերթերի լրագրողներ Աննա Հովհաննիսյանն ու Սոնա Ադամյանը:
Մրցույթին ներկայացվել էին ավելի քանի 50 լրագրողական նյութեր, որոնք ուսումնասիրվել և գնահատվել են մասնագիտական ժյուրիի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել