HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաց բերողը» հացադուլ է հայտարարել

Երեկ կալանավորված և «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին «Հետքին» փոխանցեց Արթուրի եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:

Հարազատներն այսօր սնունդ են տարել «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն ՔԿՀ աշխատակիցներն այն չեն ընդունել՝ նշելով, որ Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ ՔԿՀ հանրային կապերի բաժնի ղեկավար Գոռ Ղալեչյանը պատասխանեց. «Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Ա. Սարգսյանն այսօր' ժամը 13:00-ի սահմաներում, բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից, հացադուլի դիմում է ներկայացրել: Իր կողմից հանձնուքից գրավոր կերպով հրաժարվելը պայմանավորված է հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։