
«Հաց բերողը» չգիտեր, որ իր ազատման մասին լուրեր են շրջանառվում
Այսօր առավոտվանից մամուլում ու սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը Գլխավոր դատախազությունը որոշել է փոխել: Ավելին՝ նշվում է, թե նա արդեն ազատության մեջ է:
Մինչդեռ թե՛ ԱՆ ՔԿՎ և թե՛ Գլխավոր դատախազության հանրային կապերի պաշտոնյաները մեր հարցերին ի պատասխան՝ ընդգծեցին. «Այս պահի դրությամբ նման որոշում չկա»:
Քիչ առաջ Արթուր Սարգսյանի փաստաբաններից Դավիթ Գյուրջյանն է դուրս եկել «Դատապարտյալների հիվանդանոցից»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Արթուր Սարգսյանը նույնիսկ չգիտեր, որ իր ազատման մասին լուրեր են շրջանառվում ազատության մեջ: Ինչպես ընդունեց այդ լուրերը հարցին, փաստաբան Գյուրջյանը պատասխանեց՝ «առանց ոգևորության»:
Ինչ վերաբերում է Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ապա նա «երեկ կրկին արյունային փսխումներ է ունեցել, մի փոքր այտուցվել է նաև ձախ ծունկը»:
Արթուր Սարգսյանը 22 օր է՝ հացադուլի մեջ է: Պահանջը՝ վերացնել կալանքը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել