HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքային բյուջե վերադարձվեց 1 միլիոն 136 հազար դրամ

Մեծամորի ավագանին փետրվարի 22-ին չեղյալ է ճանաչել ավագանու 2016թ. օգոստոսի 19-ին ընդունած «Գույքահարկի և հողի հարկի զիջման մասին» և «Աղբի և բնակարանների սպասարկման վարձավճարների պարտքի զիջման մասին» որոշումները:

Ավագանու որոշումը չեղյալ ճանաչելու հիմք է հանդիսացել «Հետքի» հրապարակումը: Անդրադարձել էինք, որ Մեծամոր քաղաքի ավագանին օգոստոսի 9-ի որոշումներով զիջել է համայնքի թվով 5 բնակիչների շենք-շինությունների, հողի հարկի և ավտոմեքենաների գույքահարկի պարտքերը: Ընդ որում՝ նշված 5 քաղաքացիներից 4-ը եղել են ավագանու անդամներ կամ նրանց ազգականները: Ավագանու անդամները զիջել էին նաև աղբի և բնակարանների սպասարկման իրենց ունեցած պարտքերը: Օրենքի խախտումով կայացված որոշումներով մոտ 1 միլիոն 136 հազար դրամ գումար չէր մտնելու համայնքային բյուջե:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հղում անելով «Հետքի» հրապարակումը, դիմել էր Մեծամորի համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին՝ առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ կատարված խախտումները վերացնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter