HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Զարուհի Փոստանջյանը ստեղծում է քաղաքական նոր ուժ

Փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրադարանում հայտարարեց, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իր դիմումի համաձայն, դուրս է եկել «Ժառանգություն» խմբակցությունից։

Այսօր հրավիրված ասուլիսին Փոստանջյանը տեղեկացրեց, որ Հայաստանի քաղաքացիների հետ նախաձեռնում են ստեղծել քաղաքական նոր հարթակ, որը, ըստ նրա, պետք է միտված լինի ողջ հայությանը համախմբելուն և նրանց իրավունքների իրացմանը։

«Որովհետև մեզանում մեր հայրենակիցները այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտվելուց և լիարժեք հնարավորություն չունեն՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին», - ասաց նա։

Փոստանջյանը հավաստում է, որ այս նոր հարթակը նաև պետք է միտված լինի քաղաքական բոլոր գործընթացներին, այդ թվում՝ հետընտրականին։

Թե ինչ քաղաքական ուժ են ստեղծել, ովքեր են դրանում ներգրավված, Փոստանջյանը այս պահին չի հաղորդում՝ լրագրողներին մարտի 15-ին հրավիրելով իրենց նախաձեռնության առաջին համագումարին, որտեղ կներկայացվի այդ հարթակի անվանումը, ծրագրային դրույթները։ Պատգամավորը միայն մանրամասնեց, որ այդ նախաձեռնությունում ներգրավված են քաղաքական գործիչներ։

Շարունակելով իրենց նոր նախաձեռնության գործունեության ներկայացումը՝ Փոստանջյանը հավելեց, որ այդ ուժի միջոցով սփյուռքահայությունը անմիջական մասնակցություն է ունենալու Հայաստանի քաղաքական կյանքի ձևավորմանը, օգտվելու է ընտրելու և ընտրվելու իր իրավունքից.

«Մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների շուրջ 50 տոկոսը բավականին խոցելի վիճակում է՝ թե սոցիալապես, թե աշխատանքի ենթակայության համատեքստում»։

Հաշվի առնելով Հայաստանում բնակվող խոցելի բնակչության առկայությունը՝ կարծում է՝ իշխանության բռնազավթումը հնարավոր է շարունակվի և նման պարագայում, որպեսզի կարողանան «ճեղքել» այդ իրավիճակը, պարտադիր պետք է ստանան Սփյուռքում ապրող հայերի աջակցությունը։

Փոստանջյանին այս նախաձեռնությունը ստեղծելուն նաև «դրդել են» հայաշատ քաղաքներում վերջին շրջանում իրականացված երիտասարդական նախաձեռնությունները։ Դրանց շրջանակներում պատգամավորը բազմաթիվ երիտասարդներից առաջարկներ է ստացել, թե ինչպես նրանք կարող են ներգրաված լինեն Հայաստանում ընտրությունների դիտարմանը կամ այլ գործընթացներին: «Այդ երիտասարդների, նաև մեր համասփյուռ հայության ներգրավածությունը մեր քաղաքական կյանքին թիվ մեկ խնդիրն է։ Ես դա ավելի եմ կարևորում, քան ցանկացած ներդրում՝ գումարային տեսքով»,-հավելեց նա։

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ճիշտ քայլ. վաղուց պիտի աներ:
Հ.Շ.
Անիմաստ ծրագիր... Ըստ ուրու, Հայաստանից դուրս ապրող հայերը որոշելու են Հայաստանի ճակատագիրը, դառնալու են տէրերը երկրի մը ուր չեն բնակում - ուր անոնցմէ շատեր մէկ անգամ իսկ ոտք չեն կոխած, ոչ իսկ որպէս զբօսաշրջիկ - : --- Սփիւռքը եթէ կարողանայ իր տարրական գոյատեւումը ապահովել, արդէն մեծ հրաշք է: Կարծում էք թէ ան կարող է «փրկել» Հայաստա՞նը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter