HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ վերջին նիստին 14 պատգամավոր էր եկել. որպես հրաժեշտ` միասին լուսանկարվեցին

Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստի վերջին օրն է։ Ինչպես նախորդ երեք օրերին` այսօր ևս նիստը չկայացավ։ Ներկա-բացակայի արդյունքում պարզ դարձավ, որ նիստին ներկա է 14 պատգամավոր, բացակա՝ 116-ը, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց կանոնակարգի այն պահանջի մասին, որ պետք է երեք ժամ սպասեն այն հույսով, որ քվորում կունենան։

Այս հայտարարությունից հետո Նաղդալյանն առաջարկեց ԱԺ քառօրյայի վերջին նիստին ներկա պատգամավորների հետ համատեղ լուսանկարվել, որը պատգամավորները չմերժեցին։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստը գումարվել է երկուշաբթի օրվանից, սակայն մինչ օրս չի հաջողվում նիստ գումարել՝ քվորում չապահովելու պատճառով։ Չորս անգամ ժամանակ է տրվել պատգամավորներին՝ նիստին ներկա գտնվելու համար, սակայն նրանք չեն եկել։ Երկուշաբթի օրը նիստին ներկա էր 16 պատգամավոր, երեքշաբթի՝ 10-ը, երեկ էլ՝ 20 պատգամավոր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter