HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն քննարկում է պետական գույքը մասնավորեցնելու նախագիծը

Կառավարության որոշմամբ ԱԺ-ն այսօր գումարել է արտահերթ նիստ։ Նիստին ներկա է 83 պատգամավոր, բացակա՝ 22-ը։

Օրակարգում քննարկման են դրված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի, Հայաստանի վարչատարածքային բաժանման, տեղական ինքնակառավարման մասին օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագծերը։

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը վերջին օրերին բուռն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում:

Ըստ այդ օրինագծի՝ նախատեսվում է 2017-2020 թվականներին մասնավորեցնել պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները։ Նախագիծը մշակել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը։ Օրինագծում ասվում է, որ հասարակության մասնակցությունն այս օրինագծի նախագծմանը կամ քննարկումներին չի եղել, քանի որ կառավարության համար այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել:

Ինչպես նշված է օրինագծում՝ նախատեսվում է մասնավորեցնել պետական եւ պետական մասնակցությամբ մի շարք ընկերություններ, որոնց մասնավորեցումը թույլ կտա ներդրումների ներգրավման միջոցով բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը:

Իսկ պետական գույքի մասնավորեցման նպատակը, ըստ կառավարության, առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետությունը բարձրացնելն ու մրցակցային միջավայրը բարելավելն է, առեւտրային կազմակերպությունների կողմից ներդրումների ներգրավումը, աշխատատեղերի պահպանումն ու ավելացումը։ Ըստ գործադիրի` պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական եւ համայնքային բյուջեների եկամուտները կավելանան։

Մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում են հայտնվել նաև որոշ բժշկական կենտրոններ, մասնավորապես՝

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ քննարկման թեմա էր «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն»-ի մասնավորեցման նախագիծը։ Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Առողջապահության նախարարությունը որոշել է փակել Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը, որը տարեկան 130 երեխայի է սպասարկում` նրանց մատուցելով վերականգնողական ծառայություններ։ Հիմնավորումը՝ այդ Կենտրոնը չեն կարող վերանորոգել, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղղորդում են Կոշի կենտրոն։ Նոր կենտրոններ բացելու փոխարեն` կառավարությունը փակում է եզակի կենտրոնները, որոնք լավ, թե վատ, այնուամենայնիվ, տարին մեկ անգամ երեխաներին և նրանց ծնողներին կարող են ընդունել Հայաստանի տարբեր մարզերից։ Եվ ամենակարևորը՝ այս հարցը որևէ մեկի հետ չի քննարկվել, ավելին, հաշվի չեն առնում ծնողների կարծիքը, ովքեր այսօր դիմել են ինձ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter