Արեւի տակ՝ սահմանից այս կողմ
Հակոբ Պողոսյան
Կողբավանն ու Բագարանը Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերից են: Եթե Կողբավանից հայ-թուրքական սահմանը մի քանի կմ է հեռու, ապա Բագարանը հենց սահմանի վրա է՝ այնտեղ, որտեղ Ախուրյանը միախառնվում է Արաքսին:

Երկու գյուղերն էլ խմելու ջրի խնդիր ունեն: Եթե Կողբավանում այն բերում են Բագարանի հարեւան Երվանդաշատից, ապա Բագարանն ունի իր աղբյուրը, սակայն ներքին ցանցը չի գործում: Բագարանցիները ջուրը կրում են աղբյուրից:

Երկու գյուղերն էլ ոռոգման ջուրը ստանում են Ախուրյանից: Հատկապես Կողբավանի համար, որի մերձակայքը կիսաանապատ է հիշեցնում, ոռոգման ջուրը փրկություն է:

Ոռոգման ջուրն օգտագործում են հողամասերի, լվացքի, լողանալու ու անասունների համար:

Ամռան տապին ջրի կարիքը զգացվում է բոլորովին այլ կերպ:



1980-ականներին հիմնադրված Կողբավանում փաստացի բնակվում է մոտ 70 մարդ, որոնք եկել են այլ գյուղերից, օրինակ՝ Մրգաշատից:
![]() |
![]() |


Կողբավանը չունի դպրոց, մանկապարտեզ, խանութ, խմելու ջրից բացի՝ նաեւ գազ: Խստաշունչ ձմռանը դիմակայում են փայտով, աթարով, հոսանքով:


Գյուղապետարանը տեղակայված է այս շենքում:

Խմելու ջուրը հրատապ անհրաժեշտություն է նաեւ հաց թխելու եւ կերակուր պատրաստելու համար:

Թե Կողբավանում, թե Բագարանում ծիրանի լավ բերք է ստացվում: Տեղացի ու արտասահմանցի հավաքողներն ու վերավաճառողներն այս սեզոնին մեքենաներով գալիս են գյուղեր:


Բագարանում ծիրանի ընտիր չիր է ստացվում կիզիչ արեւի տակ:

Գրեթե բոլոր բագարանցիների բակերում կարելի է չիր տեսնել: Այն պահանջված է գնորդների շրջանում:


Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել