HY RU EN

Ջուրը

Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում 560 համայնք ունի խմելու ջրի խնդիր: Դրանց մի մասն ընդհանրապես ջուր չունի, որոշներն օգտվում են արտեզյան կամ խորքային հորերից, որոշներում էլ աղբյուր կա, սակայն ներքին ցանց չկա, կամ եղածը չի գործում: Հիմնահարցը լուծելու համար անհրաժեշտ է 270-300 մլն եվրո: Նպատակ կա փուլ առ փուլ առաջ գնալ՝ պետության, «Վեոլիա Ջուր» օպերատորի, համայնքների ու արտասահմանյան դոնորների համաֆինանսավորմամբ: