HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն մրցանակ է շնորհել «Հետք»-ի լրագրողին՝ սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանելու համար

Այսօր` մարտի 15-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ գործընկեր կառույցների հետ համատեղ, նշվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

ՍԱՊԾ նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովը, որի ընթացքում ելույթ են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ինչպես նաև այլ բանախոսներ:

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՍԱՊԾ-ն մի շարք մրցանակներ է հանձնել։ Տարվա ընթացքում սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանելու համար մրցանակ է ստացել «Հետք»-ի լրագրող Տաթև Խաչատրյանը։

ՍԱՊԾ մրցանակ է շնորհել նաև Լիանա Հայրապետյանին՝ որպես տարվա իրազեկ և պահանջատեր սպառող, , «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանին՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցելու և ոլորտի բարելավմանը նպաստելու համար, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Գարիկ Հակոբյանին, որպես բարեխիղճ և հեռանկարային արտադրող:

Համաժողովում քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեծացնելու մեխանիզմները, ինչպես նաև՝ ռիսկերի գնահատման, ռեյթինգավորման համակագի ներդրման սկզբունքները, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեությունը բարելավելու հնարավորությունները: Խոսվել է նաև սննդամթերքի անվտանգության համակարգը բարելավելու նպատակով համագործակցության ծրագրերի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter