HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բաղրամյան պողոտայի բախումները (ֆոտոռեպորտաժ)

Այսօր առավոտվանից Երևան քաղաքի կենտրոնի և հարակից թաղամասերի երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիները փակել էին բազմաթիվ փողոցներ, պողոտաներ, կամուրջներ։ 

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Ֆրանսիայի հրապարակում արդեն երեք օր նստացույց անող քաղաքացիները ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ցերեկը շարժվեցին դեպի Ազգային ժողով, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում տեղի ունեցավ բախում պողոտան փակած ոստիկանական ուժերի հետ։ Ոստիկանությունը խլացուցիչ ճայթռուկներ նետեց ցուցարարների վրա։ Ճայթռուկների պայթելուց հետո էլ քաղաքացիները շարունակում էին մնալ իրենց տեղում։ Ոստիկանները փշալարեր անցկացրին իրենց և ցուցարարների միջև, որից հետո քաղաքացիները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ։ Առողջապահության նախարարության տվյալներով` բուժհաստատություններ է դիմել 40 քաղաքի և 6 ոստիկան։ Ամբողջ օրվա զարգացումների մասին՝ այստեղ։