
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» շարժման հանրահավաքը
Երևանի Հանրապետության հրապարակում Արարատ Միրզոյանի ելույթով մեկնարկեց «Իմ քայլը» շարժման հանրահավաքը, որին ներկա են հազարավոր քաղաքացիներ։
Հանրահավաքը տեխնիկական խնդիրների պատճառով նախատեսվածից մեկ ժամ ուշ սկսվեց։
Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ սա կլինի երրորդ հանրապետության պատմության ամենամարդաշատ հանրահավաքը։
Մինչ այդ ցուցարարները արգելափակել էին պետական տարբեր գերատեսչությունների շենքերի մուտքերն ու ելքերը։
լուսանկարը՝ Սեդա Ղուկասյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել