
Երթի մասնակիցները փակել էին «Փեթակ»-ի դիմացը (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Կառավարության 3-րդ մասնաշենքից մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հերթական երթը, որը Արշակունյաց պողոտայով, Շենգավիթով, Իսակովի պողոտայով հասավ Կենտրոն։ Ճանապարհին քայլերթի մասնակիցները որոշ տեղերում կանգնում և բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ փակելով ճանապարհներ` նրանք որոշ ժամանակով փակել էին «Փեթակ» տոնավաճառի դիմացի փողոցը, ոստիկանները նրանց փորձում էին տեղափոխել մայթ։ Այնուհետև մասամբ փակել էին նաև Իսակովի պողոտան։ Երթի ընթացքում քաղաքացիներից շատերին բերման էին ենթարկում մոտակա ոստիկանական բաժանմունքներ, բայց երթը շարունակվում էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել