HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քայլերթով Աշտարակից Երևան եկող ցուցարարները բերման են ենթարկվել

Աշտարակ քաղաքում բողոքի ակցիա իրականացրած ցուցարարները որոշել են երթով շարժվել դեպի  Երևան, սակայն րոպեներ առաջ բերման են ենթարկվել։ Այս մասին «Հետք»-ին ասաց բողոքի ակցիան ու երթը նախաձեռնած քաղաքացի Անուշ Ամիրբեկյանը։ Վերջինս նշեց, որ բերման են ենթարկվել քայլերթի բոլոր մասնակիցները, որոնց թիվը տասից ավելի է։

Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, մեզ հայտնի չէ։ Ամիրբեկյանն այս պահին գտնվում է Աշտարակի ոստիկանական բաժանմունքում, և այն պահին, երբ մենք զրուցում էինք նրա հետ, ոստիկանության աշխատակիցը փորձում էր ճշտել վերջինիս ինքնությունը։

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտյան հավաքվել են Աշտարակի քաղաքապետարանի դիմաց, որտեղից  ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության երթ են իրականացրել քաղաքում։ Ապա բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները որոշել են երթով շարժվել Երևան։

Նշենք, որ տևական ժամանակ է, Երևանում և մի շարք մարզերում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաներ են իրականացվում։ Թեև վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին ԱԺ-ում արդեն կայացել է, և Սերժ Սարգսյանը 77 կողմ ձայնով դարձել է վարչապետ, բողոքի ակցիաները, որոնք առաջնորդում է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չեն մարում։

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել այսօր առավոտյան ժամը 08:15-ից փակել հանրապետության հնարավոր բոլոր փողոցները ու շարունակել բողոքի ակցիաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter