HY RU EN

Անուշ Քոչարյան

Արսինե Խանջյանը ելույթ ունեցավ Բեռլինում տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցին (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 12։30-ին, Գերմանիայում ՀՀ դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցավ «Բողոքի եւ համերաշխության» համայնքային ցույց, որին միացել էին Գերմանիայի տարբեր քաղաքներում բնակվող մեր հայրենակիցները։

Դեսպանության շենքի մոտ տեղի ունեցող ակցիային ներկա էր նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով այս օրերին գտնվում է Բեռլինում, որտեղ Գորկու անվան փորձարարական թատրոնում այսօր եւ ապրիլիի 24-ին ծագումով հայ, գերմանաբնակ դերասանուհի Սեսեդե Թերզիյանի հետ միասին ներկայացնելու է Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Ravished Armenia» ֆիլմի մոտիվներով պատրաստված «Auction of Souls» ներկայացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։

Բեռլինում ՀՀ դեսպանության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի եւ համերաշխության ցույցից մեզ հետ կապ հաստատեց մասնակից Արամ Գալստյանը, ում փոխանցմամբ ակցիային մասնակցում է 300-350 հոգի Գերմանիայի տարբեր հայ համայնքներից (լուսանկարները՝ Արամ Գալստյանի)։

«Հիմնական պահանջը Սերժ Սարգսյանի հեռացումն է, նոր ընտրությունների հնարավորությունը, ինչպես նաեւ արժանավայել պայմանների ստեղծումը տեղի հայերի հնարավոր վերադարձի համար։ Ցույցը դեռ շարունակվում էպաշտոնապես նշված ժամը մինչ 2։30-ն է»։

Այն հարցին, թե դեսպանատնից որեւէ մեկը մոտեցել է ցուցարարներին, Արամը պատասխանեց «Դեսպանատան դռները փակ են, բաց են վերեւի հարկի պատուհանները, եթե իմ հիշողությունը չի դավաճանում, դա հենց այն սենյակն է, որտեղ նստում է հյուպատոսը։ Իրենք հետեւում են ընթացքին, բայց ոչ մի արձագանք չի եղել ներսից։ Որքան հասկացա, գերմանական ոստիկանության մի քանի աշխատակիցներ հենց դեսպանատան աշխատակիցների զգուշացումների հիման վրա են այստեղ»։

Արամը նշեց նաեւ, ոստիկանները զգուշացրել են՝ անկարգությունների դեպքում ցույցը կցրվի, սակայն հավաքվածները հանդուրժողական կերպով իրենց պահանջն են ներկայացնում՝ առանց օրենքի խախտումների։

Բողոքի եւ հանդուրժողականության ցույցից զատ` մենք երեկ բաց նամակ ենք ստացել նաեւ գերմանաբնակ մի խումբ հայրենակիցներից, որը ներկայացնում ենք ստորեւ

«Մենք՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք մեր աջակցությունը՝ Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին: Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք իշխանությունների կողմից բռնության դրսևորման ցանկացած փորձ և պրովոկացիոն գործողություն: Կոչ ենք անում իշխանություններին, հավատարիմ մնալ ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների կողմից ընդունված մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների մասին հռչակագրերում արձանագրված սկզբունքներին և դադարեցնել խաղաղ ցուցարարներին ուղղված ցանկացած սպառնալիք»:

Ստորագրված՝

 

Հայկ Մանուկյան, Մյունխեն Գերմանիա

Աղավնի Դավթյան, Ռուսաստան

Լիանա Գրիգ , Գերմանիա

Երվանտ Սիրվի, Գերմանիա

Նանե Բագրատյան, Գերմանիա

Անի Չիլինգարյան, Մյունխեն Գերմանիա

Վալ Լևոնի, Գերմանիա

Արմեն Միքայելյան, Մյունխեն Գերմանիա

Կարինե Մադոյան, Մյունխեն Գերմանիա

Ջուլի Բաղդասարյան, Գերմանիա

Արմինե Շաղոյան, Մյունխեն Գերմանիա

Իվետա Կարապետյան, Գերմանիա

Թագի Պողոսյան, Գերմանիա

Արիստակես Զաքարյան, Մյունխեն Գերմանիա

Հունան Սարգսյան Վիլհելմ, Գերմանիա

Տաթև Գևորգյան, Մյունխեն Գերմանիա

Մերի Ալավերդյան, Գերմանիա

Սաթո Թիլիմյան, Մյունխեն Գերմանիա

Ջեննի, Մյունխեն Գերմանիա

Մանե Արտաշեսյան, Մյունխեն Գերմանիա

Նարինե Խաչատրյան, Մյունխեն Գերմանիա

Դավիթ Պիվազյան, Ֆրանսիա

Աննա Ղազարյան, Մյունխեն Գերմանիա

Սոնա Գրիգորյան, Մյունխեն Գերմանիա

Զարինե Դանիելյան, Մյունխեն Գերմանիա

Կարեն Մելիքսեթյան, Գերմանիա

Էմիլիա Մարտիրոսյան, Տորոնտո Կանադա

Արմենակ Բաղդասարյան, Տորոնտո Կանադա

Արուս Ղազարյան, Կանադա

Արտակ Մարկոսյան, Կանադա

Նարինե Հարությունյան

Աստղիկ Հայրիյան, Գերմանիա

Սյուզի , Գերմանիա

Լևոն Գյուլինյան, Գերմանիա

Մանուշակ Դանիելյան, Մյունխեն Գերմանիա

Եղիշ Մանուկյան, Գերմանիա

Էդգար Մանուկյան, Գերմանիա

Գայանե Խանչարյան, Գերմանիա

Լիլիա Կոստանյան, Գերմանիա

Դիանա Պապյան, Գերմանիա

Լուիզա Օհանյան, Մյունխեն Գերմանիա

Շուշան Խաչատրյան, Մյունխեն Գերմանիա

Արիկ Առաքելյան, Գերմանիա

Անահիտ Շարոյան, Գերմանիա

Վազգեն Ղարիբյան, Գերմանիա

Շանթ Քիրմիզեան, Գերմանիա

Անի Խաչատրյան, Գերմանիա

Հեղինե Հովսեփյան, Գերմանիա

Էդգար Սերոբյան, Գերմանիա

Մարիա Մանուկյան, Մյունխեն Գերմանիա

Մայք Ասլանեան, Գերմանիա

Լևոն Սողոմոնյան, Գերմանիա

Արման Բաղդասարյան, Մյունխեն Գերմանիա

Ռոզա Թաքմազյան, Գերմանիա

Անի Ներսեսսյան, Մյունխեն Գերմանիա

Արշակ Ֆանարդշանյան, Վայմար Գերմանիա

Թագուհի Ուստաբաշյան, Մյունխեն Գերմանիա

Վարդան Վարդանյան, Գերմանիա

Արշակ Թադևոսյան, Գերմանիա

Արմեն Արշակյան, Գերմանիա

Տաթև Մուրադյան, Գերմանիա

Սոնա Հայրապետյան, Գերմանիա

Հրիփսիմե Հակոբյան, Գերմանիա

Մարիա Մատինյան, Մյունխեն Գերմանիա