
Ցուցարարները մոտ տասը րոպե դադարեցրել էին Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը
14:39
Դադարեցվել է Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի երթևեկությունը, ցուցարարներին միանում են նոր խմբեր:
14:30
Ցուցարարները «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով երթով շարժվում են Մաշտոցի պողոտայով:
Ցուցարարները մոտ տասը րոպե դադարեցրել էին Նալբանդյան- Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկությունը, ապա շարժվեցին դեպի Խանջյան` միանալով ցուցարարների մեկ այլ խմբի: Այս պահին դադարեցվել է Սայաթ_Նովա-Խանջյան խաչմերուկի երթևեկությունը:
Քաղաքի տարբեր հատվածներում այժմ ցուցարարները քայլերթ են իրականացնում։ Լարված է իրավիճակը Հանրապետության հրապարակում, որտեղ ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել։
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 10-րդ օրն է: Առավոտյան կարճատև հանդիպում տեղի ունեցավ Սարգսյանի և ցույցերը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն բանակցությունները ձախողվեցին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին հորդորեց չխոսել ժողովրդի անունից եւ վերադառնալ օրինականության դաշտ՝ հիշեցնելով 2008թ-ի մարտի 1-ը: Փաշինյանը կրկնեց, որ եկել է՝ քննարկելու Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները: Հանդիպումից մոտ մեկ ժամ անց Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեց:
Մեկնաբանել