
Գյումրիում հանրահավաքի ժամանակ կատարվեց խորհրդանշական թաղման ծես
Երեկոյան, ինչպես եւ խոստացվել էր, Գյումրու թատերական հրապարակ բերվեց սգո ծաղկեպսակը, որի վրա գրված էր ոչ թե «Գյումրեցիներից` Սերժ Սարգսյանին» ինչպես վաղօրոք խոստացվել էր, այլ՝ «Թասիբով գյումրեցիներից՝ արյունախում հանրապետականներին»:
Հավաքվածները խորհրդանշական թաղման ծես իրականացրին՝ ծաղկեպսակը երեք անգամ պտտելով հրապարակում: Երիտասարդներից մեկն էլ այդ ընթացքում կավճանկարով պատկերում էր նորընտիր վարչապետին՝ առաջարկելով ներկաներին քայլ անել: Մոտ մեկ ժամ տեւած հանրահավաքից հետո, ինչպես եւ նախորդ օրը, որոշվեց խաղաղ քայլերթ ու ավտոերթ կատարել Գյումրու փողոցներով: Ցույցի մասնակիցներին միացել էին նաեւ Շիրակի թեմի քահանաները՝ փայտե խաչերով:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել