
«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ». Փաշինյանը՝ ՀՀԿ-ի որոշման մասին
Քիչ առաջ Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշմանը:
«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ, և որպեսզի լավ լինի, «Հանրապետական» խմբակցությունը, կարծում եմ, ճիշտ կլինի, որ հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին»,- ասել է Ն. Փաշինյանը:
Նա նշել է, որ պատրաստակամ է հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին միաժամանակ, որպեսզի հավաստիացնի նրանց, որ այդ գործընթացով փակում են ներհայաստանյան ատելության էջը:
«Եթե նրանք անեն իրենց քայլը՝ ՀՀԿ և մյուս խմբակցությունների պատգամավորները, դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ: Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ հույս ունեմ՝ այլ քաղաքական գործիչներ չեն փորձի անգամ փորձել գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ քաղաքական գործիչների և ուժերի դուրս մղմանը»,- հայտարարել է Փաշինյանը:
Մեկնաբանել