HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ջանիբեկյան-Բաշինջաղյան և Շինարարներ-Աբելյան խաչմերուկները

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մի խումբ ցուցարարներ փակել են Ջանիբեկյան և Բաշինջաղյան, ինչպես նաև Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկները։ Խաչմերուկները արգելափակում են մի խումբ վարորդներ, ովքեր իրենց ավտոմեքենաներով են մասնակցում բողոքի ակցիային։ Փողոցները փակելու համար օգտագործվում են նաև մայթեզրերին տեղադրված աղբամանները։

Հավաքված ցուցարարների տրամադրությունը բարձր է. նրանք երգում և պարում են։ Ցուցարարները «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում հարևան տների և շենքերի բնակիչներին` միանալ իրենց ցույցին։

Հիշեցնենք, որ երեկ` Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորների ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվելուց հետո, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վերսկսկել քաղաքացիական անհնազանդության տոտալ գործողությունները, այսօր վաղ առավոտից` 8:15-ից, շրջափակել հանրապետության հաղորդակցության բոլոր ուղիները` փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, միջպետական ճանապարհները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter