
Կապանցիները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը
Կապանցիները փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը 3 հատվածում՝ Կապանի օդանավակայանի մոտ, քաղաքի կենտրոնում և Բաղաբերդ թաղամասում:
Այս պահին Սյունիքի մարզկենտրոնում փակ են նաև Արամ Մանուկյան, Թումանյան փողոցները: Այս մասին մեզ տեղեկացրեց Կապանից «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը:
Նրա փոխանցմամբ՝ միջպետական ճանապարհի փակ լինելու պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մեքենաները հարկադրված պիտի գիշերը կոնցենտրատը տեղափոխեն: Այդուհանդերձ, ցույցի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել նաև գիշերը, որպեսզի ԶՊՄԿ-ից հանքանյութը չտեղափոխվի:
Այս պահին Կապանի քաղաքապետարանի հարակից տարածքում մոտ 250 մարդ է հավաքվել, նրանք պահանջում են ՀՀԿ-ի հեռացումը իշխանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել