HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

2016թ. աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարը սկսեց մայիսի 1-ին՝ 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթանակի հասավ խորվաթ մարզիկ Բոզո Ստարչևիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը 5:2 հաշվով պարտության մատնեց բուլղարացի ըմբիշ Դանիել Ալեքսանդրովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակչի ուղեգիրը Մանուկյանը վիճարկեց հունգարացի Լասլո Սաբոյի հետ և ոչ մի շանս չթողեց մրցակցին՝ առավելության հասնելով 8:0 հաշվով:

Այսօր կայացած եզրափակիչ գոտեմարտում Մաքսիմ Մանուկյանը մրցում էր բելառուս Վիկտար Սասունովսկու հետ և ջախջախիչ հաղթանակ տանելով 9:0 հաշվով՝ ժամանակից շուտ ավարտեց մարտն ու արժանացավ ոսկե մեդալի:

Այսօր մեդալ նվաճեց նաև Հայաստանը ներկայացնող ևս մեկ ըմբիշ: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարոտւմ 7:2 հաշվով պարտության մատնեց լեհ Դավիդ Կարեցինսկուն: Քիչ հետո ոսկե մեդալի համար մրցագորգ դուրս կգա նաև օլիմպիական չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Ավելի վաղ մրցագորգ դուրս եկած հայաստանցի մյուս ըմբիշները՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ) չէին կարողացել մրցանակային տեղեր զբաղեցնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter