Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պուտինի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում, մասնավորապես ասվում է.
«Հույս ունեմ, որ Ձեր գործունեությունը՝ կառավարության ղեկին, կամրացնի Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև գործընկերային համագործակցությունը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել