HY RU EN

Տրդատ Մուշեղյան

ԱՄՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մենք անհամբեր սպասում ենք նոր կառավարության և Հայաստանի ժողովրդի հետ սերտորեն աշխատելուն՝ երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ՝ առևտրի ընդլայնումը, աշխատանքը ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցման համար, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովումը»,- ասվում է Պետդեպի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ Ֆեդերիկա Մոգերինին և Յոհաննես Հանը։

Մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: