HY RU EN

ԶՊՄԿ-ի տնօրենը խոստացել է վերանայել աշխատավարձերը

Այսօր առավոտյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը հանդիպել է կոմբինատի աշխատակիցներին: Հիշեցնենք, որ երեկ մի քանի տասնյակ աշխատողներ բողոքի ցույց էին կազմակերպել վարչական շենքի բակում՝ տնօրինությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Քիչ առաջ կոմբինատի աշխատակիցներից տեղեկություն ստացանք, որ Պոլոսկովը խոստացել է վերանայել աշխատավարձերը: Նա նշել է, որ մի քանի արտադրամասերում արդեն բարձրացվել են աշխատավարձերը, մյուս բաժիններում դա ևս կարվի: Իսկ մինչ այդ, ըստ Պոլոսկովի, պարգևավճարներ կտան, և ինքն աշխատակիցներին կհանդիպի ամեն շաբաթ՝ իմանալու նրանց հետաքրքրող հարցերը:

Լուսանկարը՝ miningmetal.am-ի