HY RU EN

Սարո Բաղդասարյան

Ֆոտոշարք` քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայից

Այսօր կեսօրին ցուցարարները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ Երևանի 2800-ամյակի այգում կտրված ծառերի պարզաբանման պահանջով մուտք գործեցին քաղաքապետարան: Մինչ տասնյակ ցուցարարներ քաղաքապետարանի ներսում՝ քաղաքապետի աշխատասենյակի դիմաց, բողոքի ակցիա էին իրականացնում, հարյուրավոր ցուցարարներ էլ շենքի դիմաց պահանջում էին քաղաքապետի հրաժարականը:

Քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին արգելեցին մուտք գործել քաղաքապետարանի շենք, որի պատճառով տևական ժամանակ լարված իրավիճակ էր անցագրային կետի մոտ: