
Գյումրեցի գիտնականների 22 արկղ օգնությունը Շիրակի ԵԿՄ-ից հասել է Մանվել Գրիգորյանի ամառանոց
2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի՝ առաջնագիծ ուղարկված օգնությունը զինվորներին ևս տեղ չի հասել: Այս ինստիտուտը գտնվում է Գյումրիում:
Ինստիտուտի անվամբ արկղերը երևում էին երեկ ԱԱԾ-ի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցի խուզարկության տեսանյութում:
Տեսանելի է զինվորների համար նախատեսված մեծածավալ օգնություն՝ սնունդ, դեղորայք, գուլպաներ, շապիկներ:
Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ 2016-ի ապրիլի 5-ին ինստիտուտը 22 արկղ սնունդ, դեղորայք և ծխախոտ է հանձնել Երկրապահ կամավորական միության Շիրակի մարզային խորհրդին: Արկղերը հանձնելու մասին ստացական ունեն:
Գյումրեցի գիտնականն ասում է, որ դա չնչին օգնություն էր հայրենիքի պաշտպաններին, և իրենք չէին էլ ցանկանում, որ այն հրապարակային դառնա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել