
Հրազդանի ավագանին ընդունեց քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականը
Ավարտվեց Հրազդանի ավագանու այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվեց քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականի դիմումը: Նիստին ավագանու 15 անդամներից ներկա էին 11-ը, ովքեր էլ միաձայն կողմ քվեարկեցին Դանիելյանի հրաժարականին: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:
Մամուլի քարտուղարը նշեց, որ արդեն նախկին քաղաքապետը իր հրաժարականը բացատրել է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, ինչպես նաև երիտասարդ կադրերին հնարավորություն տալու ցանկությամբ:
«Նոր քաղաքապետի անունը հայտնի կդառնա մոտ օրերս՝ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո»,- նշեց Ալվինա Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Արամ Դանիելյանը հրաժաական տալու մտադրության մասին հայտնել էր դեռևս հունիսի 25-ին: Դանիելյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից, իսկ 1998 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել