HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մի՞թե կառավարությունն ուզում է հասարակությունը դառնա «մտրակ» և իրեն հարվածի

Թեղուտի հանքի շահագործման մասին դեռևս 2000թ.-ին հայտարարվել է մրցույթ, որին հայտնի չէ՝ ովքեր են մասնակցել, 2001թ.-ին հանքի շահագործման լիցենզիան տրվել է «Էյ Սի Փի» ընկերությանը, որն այն ժամանակ կոչվում էր «Վալլեքս»: Սակայն հասարակությունը դրա մասին իմացել է միայն 2006թ.-ին: Հանքի շահագործման համար տրվել է դրական փորձաքննական եզրակացություն՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքը: Արդեն 2007թ.-ին տարածքները գերակա շահի անվան տակ տրամադրվել է «Էյ Սի Փի»-ին: Հանքը շահագործվում է  «Էյ Սի Փի»-ի կողմից հիմնաված «Թեղուտ» ընկերության կողմից, որը գրանցված է Լիխտեյնշտեյնում, որի 81 %-ը «Վալլքեսինն» է, 19 %-ը` Վալերի Մեջլումյանինը, ով ՌԴ քաղաքացի է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Սոնա Այվազյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը գործունեությունը ծավալում է առանց բնապահպանական փորձաքննական եզրակացության, որովհետև իրեն տրամադրված բնապահպանական փորձաքննական եզրակացությունից հետո ընկերությունը փոխել է իր նախագիծը: Բացի այդ, փորձաքննությունն արվել է 8 տարվա համար, իսկ հանքի հասցրած վնասների իրական չափերն ի հայտ են գալու միայն դրանից հետո:

Մի շարք ՀԿ-ներ, այդ թվում և «ԹԻ»-ն փորձել են դատական կարգով վիճարկել «Էյ Սի Փի»-ին լիցենզիայի տրամադրումը, փորձաքննությունը, բացի այդ՝ արվել են սխալ հաշվարկներ, եղել են բազմաթիվ թերացումներ: Եվ քանի որ ՀՀ դատական ոլորտում հաջողության չեն հասել, նրանք դիմել են Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեին, քանի որ խախտվել էին Օրհուսի կոնվեցիայի կետերը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ Օրհուսի կոնվեցիան ուղղված է պաշտպանել հանրության շահերը բնապահպանական ոլորտում, մասնավորապես երեք հիմնական իրավունքները՝ հասարակության իրազեկվածությունը, մասնակցությունը որոշումների ընդունմանը  և դատական պաշտպանությունը: Օրհուսի համապատասխանության կոմիտեն եզրակացրել է, որ Թեղուտի մասին որոշումներ կայացնելիս այդ կետերը խախատվել են՝ բացի դատական պաշտպանությունից:

Հ. Ալումյանը նշեց, որ այդ ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում կայացրել, որ «Էկոդարը», ում անունից դիմել էին դատարան, կարող է այդ հարցով դիմել դատարան, այնինչ Օրհուսի եզրակացությունից հետո նույն դատարանն ընդունեց մեկ այլ` հակառակ որոշում՝ ՀԿ-ին արգելելով դիմել դատարան` փաստորեն խախտելով Օրհուսի կոնվեցիայով սահմանված երրորդ իրավունքը:

Ժառանգության խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ամեն ձևով պայքարել, որպեսզի չբացվի Թեղուտի հանքը. Հայաստանն իրեն այևս չի կարող թույլ տալ ևս մեկ պոչամբար ու չի կարող կրել դրա վնասներն ու հետևանքները: Նրա խոսքերով՝ կառավարությունն անգամ բավարար տեղյակ չէ Օրհուսի որոշման մասին և լուրջ չի վերաբերում դրան: Ըստ Զ. Փոստանջյանի` անգամ Օրհուսի որոշումից հետո կառավարությունը թույլ է տալիս նույն կոպիտ սխալներն ու անում խախտումներ, ինչի վառ ապացույցը հենց նրա կողմից ընդունած Քաջարանում գերական հանրային շահի մասին 627 որոշումն է:

Հ. Ալումյանը նշեց, որ Եվրոպական և Օրհուսի կոնվենցիաները համազոր կոնվենցիաներ են, սակայն Եվոպական դատարանն ունի «մտրակ»՝ կարող է տուգանել կառավարությանը: Օրհուսը պակաս կարևոր չէ, բայց նման «մտրակ» չունի: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հասկանում է «մտրակը», բայց մի՞թե ուզում է, որ այդ նույն մտրակն այս անգամ դառնա հասարակությունը և իրեն հարվածի:

Զ. Փոստանջյանի կարծիքով՝ Օրհուսի կոնվենցիայի խախտման դեպքը կարելի է բաձրացնել Եվրոպական խորհրդարանում, սակայն դրա համար պահանջվում է ավելի շատ ժամանակ և ռեսուրս:

Բանախոսները կոչ արեցին կառավարությանը՝ շտկել թույլ տված սխալները, որը հաստատվել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից:

Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ հունվարի 15-ին Թեղուտի հարցով անհանգստացած մի խումբ ակտիվիստներ, ՀԿ ներկայացուցիչներ և անհատներ գնալու են Թեղուտ՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին՝ այդպիսով շարունակելով բարձրացնել խնդիրը: 

Մեկնաբանություններ (3)

Valodya
Naxararutiunnery voroshumnery nerkayacnum en karavarutiun karavarutiunn el hastatum e bayc bnapahpanutian depqum karavarutiuny heto mi hat el ir voroshumy anvaver linelu masin voroshum e yndunum inchpes vor HEK-i voroshumn er. Hazar nerexutiun, hasun mardiq enq:)
Yura
Hanqardyunaberutiun ev hanqardyunaberutian tuiltvutiunner misht el exel en sakayn Aarhusi Convenicai druitnery chen xexaturvel ayl hakaraky stexcvel en 15 Aarhus grasenyakner ev irakanacvel en bazmativ klor sexanner/qnnarkumner. Nerkiums himnakanum tirum e bnutian handep agressivutiuny ev hanrain lsumneri nkatmamb votnaharumy. Vstah em vor naxarary ayl gorcerov aynqan zbaxvac e linum vor ir berac voch bnapahpanakan masnagetneri teamy ogtvelov dranic inchpes naev champrukain vichakic inch uzum na el anum e. Vichaky kritikakan e mek voch masnageti mek orva sxal voroshumy hachax chi linum verakangnel tariner sharunak.
Rom V
Ավելի շատ հենց լիազոր մարմնի ոչ մասնագիտական կամ դիտավորյալ սխալներից է ամեն ինչ կախված: Երբ բիզնեսմենը բիզնեսի օրենքներով է դառնում պաշտոնյա ապա նա բնականաբար բնության պահպանությունն էլ դիտում է բիզնեսի օրենքներից ելնելով, այսինքն ինչ ներդրել է պաշտոն ստանալու համար պետք է ավելինը հետ ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter