HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Բողոքի ցույց՝ ընդդեմ Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման

Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում բողոքի ակցիա է մեկնարկել ընդդեմ «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից նավթավերամշակման գործարանի կառուցման։

Բնակիչները փակել են Եղվարդ-Երևան մայրուղին։ Նրանք պահանջում են, որ կասեցվի գործարանի կառուցումը, քանի որ այն կարող է վնաս հասցնել շրջակա միջավայրին, մասնավորապես` հարակից բնակելի տներում ապրող քաղաքացիներին։

Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 200 մարդ։

Բացի տեղի բնակիչներից ցույցին մասնակցում են նավթավերամշակման գործարանի հարևանությամբ գտնվող չրի արտադրամասի աշխատակիցները, ովքեր մտահոգություն ունեն, որ նավթավերամշակման գործարանի արտանետումները կարող են հանգեցնել չրի արտադրամասի փակմանը և ի վերջո իրենց աշխատանքի կորստին։

Այստեղ է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի պետը, ով բանակցություններ է վարում ցուցարարների հետ, որպեսզի վերջիններս գոնե միակողմանի բացեն ճանապարհը, սակայն այն շարունակում է փակ մնալ։