HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քվորում չլինելու պատճառով ավագանու նիստը չկայացավ և Երևանի քաղաքապետ չընտրվեց (թարմացված)

12:00

Երևանի ավագանու նիստը, որի ժամանակ պետք է ընտրվեր Երևանի քաղաքապետ, չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց: 

11:43

Այսօր նշանակված էր Երևանի ավագանու նիստ, որի ընթացքում ավագանին պետք է Երևանի քաղաքապետ ընտրեր: Առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Ելք» և Հանրապետական խմբակցությունները թեկնածու չէին առաջադրել: Երկուսն էլ հանդես էին եկել հայտարարությամբ այն մասին, որ ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում, որպեսզի քաղաքապետ ընտրի ժողովուրդը, այսինքն՝ լինեն ավագանու նոր ընտրություններ:

Այսօր նիստին քվորում չլինելու պատճառով քաղաքապետի ընտրությունը հնարավոր է՝ չկայանա: Նիստին մասնակցում էր ավագանու 3 անդամ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից: Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նիստը վարող Կամո Արեյանը հայտարարեց 30 րոպեանոց ընդմիջում: Սակայն եթե ընդմիջումից հետո նույնպես քվորում չլինի, նիստը կհամարվի չկայացած, և ինչպես ենթադրում է «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքը», կառավարությունը կլուծարի գործող ավագանու կազմը, և կնշանակվեն Երևանի ավագանու նոր ընտրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter