HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ-ի ընդունած օրենքը և դիմել Սահմանադրական դատարան

Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել խորհրդարանի կողմից այսօր ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններր և լրացումներ կատարելու մասին օրենքը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նախարարների և մարզպետների աշխատանքից ազատման մասին որոշումների՝ դե յուրե ուժի մեջ մտնելուց հետո պատրաստվում է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, որպեսզի «ոչ ոք չմտածի, թե ինքը կառչած է իր աթոռից»: Այնուհետև երկու անգամ վարչապետ չընտրելուց հետո խորհրդարանը կլուծարվի, և տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

«Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակելու եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները, այդպես է նախատեսված Սահմանադրությամբ»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:

Իր ելույթից հետո վարչապետը ուղևորվեց Ազգային ժողով՝ բանակցություններ վարելու խորհրդարանական խմբակցությունների հետ՝ «ստեղծված քաղաքական իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ»:

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները թույլ կտան խորհրդարանի նիստն ընդհատել արտակարգ իրավիճակներում կամ այն դեպքերում, երբ խոչընդոտվում է պատգամավորների քվեարկությունը, և շարունակվել այն ժամանակ, երբ խոչընդոտող հանգամանքները կվերացվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter