HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանի փոխարեն կանցկացվի Մոսկվայում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երևանի փոխարեն անցկացնել Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Կալաշնիկովի խոսքերով՝ նման որոշումը կապված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպասվելիք հրաժարականի հետ: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-30-ը: 

«Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ Հայաստանի խորհրդարանը հրաժարական կտա, այդ անցումները կարող են լինել հոկտեմբերի վերջին: Եթե իրադարձությունները մեր պատկերացրածի պես զարգանան, ապա ու՞մ հետ պետք է անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը, պաշտոնակատարների՞: Դա ո՛չ տրամաբանական է, ո՛չ էլ ճիշտ: Երբ որ Հայաստանում ամեն ինչ տեղը կընկնի, կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ»,- ասել է Լեոնիդ Կալաշնիկովը:

Նշենք, որ այսօր «Հետք»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ վաղը՝ հոկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Լուսանկարը՝ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter