HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԱԾ-ն կշարունակի Սարգսյանի անվտանգությունն ապահովել նաև կառավարական առանձնատնից տեղափոխվելուց հետո

Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությունը շարունակելու  է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը պաշտպանել նաև կառավարական առանձնատնից տեղափոխվելուց հետո։

Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սարգսյանը առաջիկայում դուրս է գալու կառավարական առանձնատնից և հրաժարվում է վարչապետի աշխատակազմի առաջարկած առանձնատնից։

«Համաձայն պետական պահպանության ծառայության մասին օրենքի՝ ԱԱԾ-ն ապահովելու է բոլոր պաշտոնաթող նախագահների անվտանգությունը»,- ասաց Վանեցյանը։

Հարցին, թե արդյոք առաջարկված տարբերակները ԱԱԾ-ն քննարկե՞լ է, քանի որ ըստ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի՝ առաջարկված տարբերակներում անվտանգությունը չի ապահովվել, Վանեցյանն ասաց, որ իրենք որևէ եզրակացություն չեն տվել։

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի գրասենյակից առաջարկել են որպես առանձնատուն դիտարկել ԱԱԾ ընդունելությունների տունը, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ ընդունելությունների տունը ծառայում է ողջ պետական համակարգի համար, նաև արտերկրից ժամանած պատվիրակությունների համար։

«Ինչու ոչ՝ նաև ոչ պաշտոնական հանդիպումների համար որպես հյուրանոց ծառայում է արտերկրից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար։ Այս տարբերակը ես բացառում եմ, որովհետև ՀՀ-ում մնացել է վերջին ընդունելությունների տունը», - ասաց Վանեցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter